Շնորհավո՜ր

Սիրելի՜ Կառա, շնորհավոր ծննդյանդ օրը։

Այստեղ հավաքել եմ ծննդյան շնորհավորանքներդ ու այն բոլոր դրական բաները, որ ինձ հիշեցնում են քո մասին։

Թերթիր ներքև շարունակելու համար ↓

Քեզնից շնորհակալ եմ

Քեզնից շնորհակալ եմ, որ համբերատար ու հոգատար ես իմ ու նաև քո բոլոր սիրելի մարդկանց հանդեպ ու ինձ սովորեցրել ես քո օրինակով այդպես լինել (չնայած որ քեզ չեմ հասնի)։

Որ լսում եմ ես, երբ նույնիսկ ինքդ տխուր ես ու խոսալու կարիք ունես։

Որ օգնում ես բոլորին ում սիրում ես, չնայած շատ ծանրաբեռնվածության ու դժվարությունների։

Որ կարողանում ես համով բաներ սարքել, նույնիսկ եթե էդքան էլ շատ ուտելիք չկա։

Որ կարողանում ես ամեն դժվար իրավիճակից դրական ելք գտնել ու միշտ աշխատում ես դրա ուղղությամբ։

Որ փորձում ես հասկանալ ու ներել, երբ որ նույիսկ քեզ նեղացնում ենք։

Որ հրաշալի ընկեր ես, շատ լավը ու մտերիմ ու լիքը սիրով ու ջերմությամբ։

Քո հետ լիքը լավ հիշողություններ ունեմ

Հիշում ե՞ս, որ գնացել էինք Պուլա ու նավով գնացել էինք դելֆիններ տեսնելու, բայց մենակ դելֆինի պոչերը տեսանք։

Հիշում ե՞ս, որ Բրուքում իրար հետ բարում աշխատում էինք ու կոտեյլները խառը-մառը սարքում էինք։

Հիշում ե՞ս, որ իրար հետ հեծանիվներով գնացել էինք Գրունեվալդ ու բադիկներին էինք նայում։

Հիշում ե՞ս Սպլինի համերգը ու որ մի ժամ սպասեցինք մինչև սկսեց։

Հիշում ե՞ս Փարիզն ու Փարիզի շուկաները։

Հիշում ե՞ս լիքը կինոները, որ իրար հետ նայում էինք տարբեր կինոթատրոններում։

Հիշում ե՞ս, ոնց էինք ուտելիք իրար հետ սարքում ու խաղեր խաղում։

Ապրես շատ բոլոր էդ ու շատ ուրիշ պահերի համար 🩷

Քեզ ցանկանում եմ

Eigensinnig հասնես քո հիմնական նպատակներին։ Այս տարվա ու նաև մյուս տարիների։

Ավելի շատ ազատ ժամանակ ունենաս ու ավելի շատ զբաղվես էն ամեն ինչով, ինչ-որ քեզ հաճելի են։ Հոբբիներիդ մեջ ավելի կատարելագործվես։

Ավելի շատ խաղեր խաղաս ու ավելի շատ մարդիկ խաղեր խաղան հետդ։ Ավելի շատ ճանապարհորդես ու տաք տեղերում լինես։

Ի՞նչ կարելի է ավելի շատ անել միասին

Կուզեի, որ երկուսս էլ ավելի շատ ժամանակ ու տրամադրություն ունենանք, որ.

  • Համով ուտելիքներ իրար հետ սարքենք (իրար ու ուրիշների համար :D)
  • Խաղեր խաղանք իրար հետ՝ վիդեո խաղեր ու սեղանի խաղեր
  • Ինչ-որ նոր տեղեր բացահայտենք Բեռլինում (դեռ ինձ թվում ա լիքը լավ տեղեր կան), այդ թվում նոր կինոներ նայենք միասին
  • Բամբասենք ուրիշներից
  • Ճանապարհորդե՞նք

Ծննդյան նվեր

Իսկ ո՞րն է քո նվերը։ Քո նվերը երեք մասից է բաղկացած, որոնք միմյանց հետ շատ կապված են։

Նվեր, մաս 1

Առաջին նվերը թվերի ու տառերի ամբողջություն է։

Երկրորդ նվեր

Երկրորդ նվերը ինչ-որ հիշողության կրիչ է, որի մեջ ինչ-որ գաղտնի բաներ կան պահված։

Երրորդ նվեր

Երրորդ նվերը փաթեթավորված առարկա է, որը կապված է մյուս երկուսի հետ։

Տեսնես ի՞նչ է։

Կիմանաս, երբ հանդիպենք 😛

Իսկ մինչ այդ՝ ուրախ ծննդյան օրվա սկիզբ։